National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
02.04.2013
Խորհրդարանական լսումներ՝ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ
1 / 4

Ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում անցկացվեցին «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» ու «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթի վերաբերյալ լսումներ:

Լսումներին հրավիրված էին մասնակցելու պատգամավորներ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր:

Ինչպես նշեց Աժ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը՝ սա հերթական քայլն է երկրի Սահմանադրության մեջ ամրագրված «սոցիալական պետության» կայացման ճանապարհին: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ լսումների նպատակն է վերականգնել հաշմանդամների իրավունքները, լուծել նրանց մտահոգող խնդիրները՝ կապված հիվանդությունների, աշխատանքի, տեղաշարժման մատչելիության, ինչպես նաեւ արձանագրել օրենքում առկա թերությունները, ընդունել սկզբունքներ, որոնք կենսական են եւ կիրառելի:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը շնորհակալություն հայտնեց լսումների կազմակերպման եւ շահագրգիռ քննարկումների համար: Արտեմ Ասատրյանի բնորոշմամբ՝ այս նախաձեռնությունն ազդարարում է ոլորտում համալիր փոփոխությունների սկիզբը, քանի որ նպատակը ոչ միայն հաշմանդամների սոցիալական պաշտպանությունն է, այլ, առաջին հերթին, նրանց ինտեգրումը հասարակությանը, սոցիալական ներառման ապահովումը: «Հաշմանդամություն ունեցող անձիք մեզնից մեկն են եւ ունեն նույն իրավունքները: Նրանք պետք է օգտվեն այն իրավունքներից, որոնք հասու են մեր քաղաքացիներին»,- նշեց նախարարը: Նա կարեւորեց օրենքի նախագծի քննարկումը, քանի որ դրվելու են այն հիմքերը, որոնք թույլ կտան սկզբունքորեն նոր մոտեցումներ ամրագրել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոլորտում:

Ըստ նախարարի՝ օրենքի նախագծում ամենակարեւոր փոփոխությունը քվոտարման սկզբունքի ամրագրումն է, որն աշխարհում ընդունված մոդել է եւ որը ոչ միայն պետության խնդիրն է, այլ նաեւ գործատուի:

Հյուրերին ողջունեց նաեւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Հենրիեթ Ահրենսը: Նա նշեց, որ հաշմանդամների սոցիալական ինտեգրումը կարեւոր քաղաքականություն է, եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամն ուրախ է աջակցել կառավարությանը եւ հուսով է, որ երեխաները նույնպես կօգտվեն այդ նոր մոդելի փոփոխություններից:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ Ջեմա Բաղդասարյանը, անդրադառնալով նաեւ ոլորտում իրականացվող քաղաքականությանը:

2013 թվականի դրությամբ ՀՀ-ում հաշվառված է 186.384 հաշմանդամություն ունեցող անձ, որոնցից 8000-ը երեխաներ են: Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձիք կազմում են բնակչության 6 տոկոսը, որը համեմատած այլ երկրների՝ բարձր ցուցանիշ չէ: Աշխատունակ հաշմանդամներից այսօր աշխատում է միայն 9 տոկոսը, հաշմանդամների 19 տոկոսը հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում, որից 15 տոկոսը նպաստառու են:

Ջեմա Բաղդասարյանը նշեց, որ օրենքի նախագծի վերաբերյալ եղել են բազմաթիվ քննարկումներ ինչպես նախարարության, այնպես էլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ. քննարկվել է այն հարցը, թե արդյոք հնարավոր է գործող օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելով որդեգրել նոր մոտեցումներ, որոնք բժշկական մոդելից կտանեն սոցիալական մոդելին:

Ջեմա Բաղդասարյանը հավելեց, որ առաջիկայում ստեղծվելու է հաշմանդամության հարցերով Ազգային հանձնաժողով, որտեղ ներգրավված կլինեն հասարակական կազմակերպությունների եւ պետական մարմինների ներկայացուցիչներ:

ՀՀ ԱՍՀՆ աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Թադեւոս Ավետիսյանը ներկայացնելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի շրջանակներում հաշմանդամների աշխատանքի եւ զբաղվածության հարցերի իրավական կարգավորումը տեղեկացրեց, որ ՀՀ գործող օրենսդրությամբ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի, զբաղվածության իրավունքների պաշտպանության բնագավառում նախատեսված են միջազգային չափանիշներին համապատասխանող իրավական նորմեր:

Անդրադառնալով քվոտավորման սկզբունքին՝ նա նշեց, որ թեեւ հասկացությունը նոր է հայ իրականության մեջ, սակայն այն կիրառվել է բազմաթիվ երկրներում: Քվոտավորման սկզբունքը կազմակերպություններին առաջարկում է հաշմանդամներին աշխատատեղերի պարտադիր ապահովում: Ըստ նրա՝ գնահատվել է միջազգային փորձը, որի հիման վրա առաջարկվել է մի մեխանիզմ, որը բազմաթիվ անգամներ քննարկվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Գործատուների միության, հասարակական կազմակերպությունների հետ:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի անհրաժեշտության մասին խոսելով՝ «Ունիսոն» ՀԿ-ի նախագահ Արմեն Ալավերդյանը նկատեց, որ չնայած օրենքի մեջ մտահոգիչ տարրեր կան, այնուամենայնիվ, կարեւոր է նախագծի քննարկումը: Արմեն Ալավերդյանը հավելեց նաեւ, որ քվոտավորման առկայությունը նաեւ իրենց ջանքերի արդյունքն է:

Լսումներին ներկա հաշմանդամություն ունեցող անձինք հնարավորություն ունեցան հարցեր ուղղել եւ իրենց առաջարկները ներկայացնել պատկան մարմինների ներկայացուցիչներին: Հարցերն ու առաջարկները հիմնականում վերաբերում էին հաշմանդամների համար տրանսպորտի մատչելիությանը, բարձրահարկ շենքերում թեքահարթակների կառուցմանն ու ելումուտի հարմարությանը, վերելակներից օգտվելու մատչելիությանը, աշխատատեղերի ստեղծմանը, բժշկական ծառայությունների մատչելիությանը:


21.05.2024
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է NDI-ի երիտասարդների հետ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը մայիսի 21-ին հանդիպել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագրի մասնակիցների հետ: Ռուստամ Բաքոյանը հյուրերին ներկայացրել է հանձնաժողովի...

21.05.2024
Խորհրդարանը քննարկել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը
ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի համաձայն` ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը: Մայիսի 21-ի ՀՀ ԱԺ հերթական նիստում քննարկվել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: Վճռաբեկ դատարանի նա...

21.05.2024
Գործադիրն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հանրային ծառայության մասին» եւ կից օրենքներում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 21-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ առաջինից ե...

21.05.2024
ԱԺ մշտական հանձնաժողովը նիստ կգումարի
Մայիսի 22-ին՝ ժամը 13:30-ին, 414 սրահում նիստ կգումարի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը:...

21.05.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում ...

21.05.2024
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է օրենսդրական նախաձեռնություններ
Խորհրդարանը մայիսի 21-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է օրենսդրական նախաձեռնություններ: «Հանրային ծառայության մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակա...

21.05.2024
Գործադիրը նոր կարգավորում է առաջարկում «Հանրակրթության մասին» օրենքում
«Հանրակրթության ծրագրի» շրջանակում իրականացվող միջոցառումների համար յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսվում են համապատասխան միջոցներ: Նկատի ունենալով այդ հանգամանքը` պետական բյուջեի ծախսերի կանխատեսելիությունն ապահովելու, ինչպես նաեւ լրացուցիչ ծախսերի նախատեսումից խուսափելու նպատակով առաջար...

21.05.2024
Կսահմանվեն քաղաքացու պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ կամ հանգամանք
Օրենքի նախագծով կարգավորվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի եւ վարժական հավաքների, զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, քաղաքացու կողմից դրանց  ստացումը հաստատող փաստաթղթերի ու հանգամանքների շրջանակը. աս...

21.05.2024
Նախագծով առաջարկվում է կորպորատիվ կառավարման համակարգերում ներդնել կանոնագիրք
Նախագծով առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի հասկացությունը եւ դրա ընդունման համար անհրաժեշտ լիազորող նորմը: Կորպորատիվ կառավարման կանոնագիրքն այն ստանդարտն է, որը պետությունն առաջարկում է իր մասնավոր հատվածին որպես ուղեցույց: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկա...

21.05.2024
Խորհրդարանը սկսել է նիստերի աշխատանքը. քննարկվել է համայնքի ավագանու անդամի կողմից հանրային կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու արգելքին վերաբերող փաթեթը
Ազգային ժողովը մայիսի 21-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է հերթական նիստերի օրակարգը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են ուղղաթիռի վթարի հետեւանքով զոհված Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, կառավարության անդամների եւ նրանց ուղ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am